Հետևեք մեզ։

Իրանը աջակցում է ցանկացած առաջարկի, որը կվերականգնի հանգստությունը և կայունությունը տարածաշրջանում․ Փեզեշքիանին՝ Մակրոնին

12:49, 14 հոկտեմբեր 2024
Իրանը աջակցում է ցանկացած առաջարկի, որը կվերականգնի հանգստությունը և կայունությունը տարածաշրջանում․ Փեզեշքիանին՝ Մակրոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ռազմական գործողությունները դադարեցնելու և Իսրայելի և  «Հեզբոլլահ»-ի դիմադրության շարժման միջև հրադադար հաստատելու ուղիները։

 

Փեզեշքիանը և Մակրոնը մտքեր են փոխանակել Արևմտյան Ասիայի զարգացումների, այդ թվում՝ հարավային Լիբանանի իրավիճակի շուրջ, որտեղ Իսրայելի ռեժիմը ցամաքային գործողություն է սկսել և շարունակում է ինտենսիվ օդային հարվածները։

 

Իրանի նախագահն ասել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում պահպանվի անվտանգությունը և ողջունում է հրադադարը։ Նա ասել է, որ Իրանը նույնիսկ զսպվածություն է դրսևորել այն բանից հետո, երբ Իսրայելը հուլիսին Թեհրանում սպանել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին՝ ի պատասխան Գազայում հրադադար հաստատելու արևմտյան առաջնորդների խոստմանը։ Սակայն, հավելել է Փեզեշքիանը, Իսրայելի ռեժիմը ակտիվացրել է հարձակումները Գազայում և հակամարտությունը տարածել Լիբանան՝ ցույց տալով, որ չի հարգում մարդասիրական կամ միջազգային օրենքները։

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում և աջակցում է ցանկացած առաջարկ, որը կվերականգնի հանգստությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ասել է Փեզեշքիանը և կոչ է արել ֆրանսիացի գործընկերոջը շարունակել ջանքերը եվրոպական այլ երկրների հետ՝ ստիպելու Իսրայելի ռեժիմին դադարեցնել պատերազմները։

 

Իրանի նախագահը նաև դրական է անվանել Ֆրանսիայի կողմից Լիբանանում Իսրայելի հանցագործությունների վերջին դատապարտումը և ռեժիմի դեմ զենքի էմբարգոն: