Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում ապագա ծրագրերը

13:38, 14 հոկտեմբեր 2024
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում ապագա ծրագրերը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։