Բորելը միանշանակ մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դեմ ուղղված մեղադրանքները։
Բորելը այս մասին հրապարակել է X հարթակի իր էջում։
«Նրա հասցեին հակասեմիտիզմի մեղադրանքները զրպարտություն են, և ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ որոշումները կայացնում է ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- գրել է Բորելը։