Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիային կից Նոբելյան մրցանակի հանձնաժողովը հայտարարել է 2024 թվականի տնտեսական գիտությունների դափնեկիրներին:
«Nobelprize.org»-ը հայտնում է, որ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը հայտարարվել են որպես 2024 թվականի դափնեկիրներ նշված ոլորտում։
Նրանք այս մրցանակին արժանացել են իրենց այն ուսումնասիրությունների համար, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա: