Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով։ Այս որոշումը լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։
Իր հերթին DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ սահմանափակումները պետք է ազդեն ընկերությունների, հաստատությունների և անհատների վրա, ովքեր ներգրավված են այդ զենքի արտադրության և մատակարարման մեջ:
Համապատասխան անունները կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում։ Գործարարներին այլևս չի թույլատրվի բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների և անհատների հետ։ Բացի այդ՝ ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ մուտքը Եվրամիություն կարգելվի։