Հետևեք մեզ։

Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով․ Ուրալօղլու

15:08, 14 հոկտեմբեր 2024
Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով․ Ուրալօղլու

Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Այս մասին երեկ Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

 

Նա նշել է, որ Իրանով անցնելու դեպքում երթուղին կլինի 61 կմ, իսկ ՀՀ-ի դեպքում՝ 43 կմ։

 

«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել, ժամանակի հարց է», - ասել է թուրք նախարարը։ Նրա պնդմամբ՝ տարածաշրջանի և որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը «միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն»։

 

«Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը»,- հայտարարել է նա։