Հետևեք մեզ։

Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր․ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում

15:12, 14 հոկտեմբեր 2024
Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր․ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։

 

«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- Armlur.am-ին ասել է նա:

 

Հարցին՝ ինքն ընդունե՞լ է առաջարկը, պատրա՞ստ է տեղափոխվել գործադիր՝ Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: