ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է երեկ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, և խոսել է ԼՂ կարգավորման հիմնախնդրի լուծման համար հնարավոր քայլերի մասին։
«Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները», - ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ հարցի լուծման համար այս պահի դրությամբ այլ իրավական հիմքեր չկան։
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումը առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», - հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել էր ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձնազրույցներ էր ունեցել կողմերից յուրաքանչյուրի հետ, ապա եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել, ինչի ավարտից հետո կայացել էր նաև Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ