Հետևեք մեզ։

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

15:51, 14 հոկտեմբեր 2024
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին հայտնել է այս գործով փաստաբան Նորայր Նորիկյանը։

 

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ս․թ․ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։

 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով՝ տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- գրել է նա։
 

Վերլուծական