Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Այս մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Հանդիպմանը Փեզեշքիանը անդրադարձել է երկու երկրների պատմամշակութային գործընկերությանը և ընդգծել Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Իրանի նախագահը նշել է նաև երկու երկրների միջև պայմանավորվածությունների կատարման արագացման կարևորությունը։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։