Ներկա պայմաններում ավելի մեծ ուշադրություն է դարձվում երկկողմ մակարդակում բանակցություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնի հավատարմագրերն ընդունելիս։
Ալիևն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերն ունեն նույն արժեքը, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։ Նա ասել է, որ «լիովին անիրատեսական է համարում Հայաստանի կառավարության տարօրինակ առաջարկը՝ ստորագրել այն, ինչի շուրջ համաձայնեցվել է, և չհամաձայնեցված դրույթները պահպանել հաջորդ փուլերի համար և ընդգծել, որ տեղյակ չէ նման մոտեցման նախադեպին»։