Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում, հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից։
Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կա՞ն արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցում են. «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»։
Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով: