Հետևեք մեզ։

Երբ առաքելության ժամկետը երկարաձգվեց, Ադրբեջանին այդ մասին տեղյակ չի պահվել, և նրա հետ չեն խորհրդակցել․ Ալիև

19:41, 14 հոկտեմբեր 2024
Երբ առաքելության ժամկետը երկարաձգվեց, Ադրբեջանին այդ մասին տեղյակ չի պահվել, և նրա հետ չեն խորհրդակցել․ Ալիև

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկը սահմանին եվրոպական դիտորդների առաքելության մանդատի երկարացումն է՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցությունների․

«2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնել է երկու ամսով ժամանակավոր ներկայություն ունենալ մի առաքելության, որը բաղկացած է սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն, երբ առաքելության ժամկետը երկարաձգվեց, Ադրբեջանին այդ մասին տեղյակ չի պահվել, և նրա հետ չեն խորհրդակցել։ Ներկայումս քննարկվում են առաքելությունը լրացուցիչ ժամկետով երկարաձգելու բանակցությունները», – ասել է նա։

Ալիևը «դժգոհություն է հայտնել առաքելության անդամների պահվածքից»՝ այն անվանելով «հեռադիտակային դիվանագիտություն»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է այդ հարցը բարձրացնել Եվրամիության հետ շփումներում։