Հետևեք մեզ։

Իրանը կարևորում է «3+3» ձևաչափով համագործակցությունը. Ղալիբաֆ

20:21, 14 հոկտեմբեր 2024
Իրանը կարևորում է «3+3» ձևաչափով համագործակցությունը. Ղալիբաֆ

Իրանը կարևորում է «3+3» ձևաչափով համագործակցությունը։ Այդ մասին Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ-Բաղեր Ղալիբաֆը: 

 

Քալիբաֆը նշեց Կովկասի հարցը լուծելու և 3+3 բանակցություններ վարելու Իրանի առաջարկը և ավելացրեց. «Մենք պետք է հարցերը լուծենք տարածաշրջանի երկրների միջև երկխոսության միջոցով, և որքան ավելանա արտաքին միջամտությունը, և տարածաշրջանից դուրս երկրները նման հարցերում ավելանանք, մենք ավելի քիչ արդյունքներ կստանանք մարտահրավերները լուծելու համար»:


Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ․ «Պետք է լայնորեն օգտագործել տնտեսական համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ տրանսպորտային, տարածաշրջանային հաղորդակցությունները»,- նշել է Իրանի խորհրդարանի նախագահը։ 

 

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով զարգանում են համագործակցության հարաբերությունները: Նա կարևորել է երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները, համատեղ իրականացվող ծրագրերը՝ համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից: Ադրբեջանական կողմը նշել է, թե, իբր, «մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, համագործակցությանը»: 
 

Հանդիպմանը քննարկվել են նաև այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29-ի շրջանակում կայանալիք խորհրդարանական համաժողովի հետ կապված հարցերը: