Հետևեք մեզ։

Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել

19:02, 14 հոկտեմբեր 2024
Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել

Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել: Դրա մասին, ըստ NGnewsgeorgia-ի՝ հայտնել է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

 

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա՝  Թիանեթի շրջանային կենտրոնի մերձակա լեռներում։

 

Առաջին երկրաշարժը՝ 3,9 մագնիտուդով, գրանցվել է 04:53-ին։ Երկրորդի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Այն գրանցվել է 09:03-ին։

 

Երկրաշարժի օջախները եղել են համապատասխանաբար 26 և 15 կմ խորությունների վրա։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները