ՆԱՏՕ-ի երկրները երկուշաբթի սկսել են իրենց ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքը:
Երկու շաբաթ տևող զորավարժանքին մասնակցում է ավելի քան 60 կործանիչ, որոնք կարող են կրել ամերիկյան միջուկային զենք։
Steadfast Noon զորավարժություններին կներգրավվեն 2 հազար զինվորականներ, կործանիչներ, ռմբակոծիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ու ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ: Թռիչքները կիրականացվեն ՆԱՏՕ-ի ութ ավիաբազայից՝ թռչելով Բելգիայի, Նիդերլանդների, Դանիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ծովի վրայով։