Բրազիլիայում անցկացվելիք G20 գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ որոշումը դեռևս չի ընդունվել:
Ըստ Интерфакс-ի՝ դրա մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ որոշումն ընդունվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների հարցին։