Հետևեք մեզ։

Լոնդոնում ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը

21:48, 14 հոկտեմբեր 2024
Լոնդոնում ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը
ՀՀ և Արցախի նախկին ՄԻՊ-եր Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել են.

 
- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:
 
- Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:
 
- 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքների ապացույցներ:
 
 
Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանի հետ համագործակցությամբ։
 
 
«Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը»,- հայտնում է Թաթոյանը։