Հետևեք մեզ։

7-ամյա hայ դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի

19:56, 14 հոկտեմբեր 2024
7-ամյա hայ դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի

Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի  ունեցել է նաև մասնակից Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։

 

Արմենպրես-ի հաղորդմամբ, 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները