Հետևեք մեզ։

Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը

22:15, 14 հոկտեմբեր 2024
Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ 


«Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում:

 

2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել:

Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։