Հետևեք մեզ։

ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել

22:28, 14 հոկտեմբեր 2024
ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել

ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական Ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:

 

Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.

ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»: