Հետևեք մեզ։

Սերգեյ Փարաջանովի կյանքը՝ պարարվեստի լեզվով․ կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

20:57, 14 հոկտեմբեր 2024
Սերգեյ Փարաջանովի կյանքը՝ պարարվեստի լեզվով․ կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը։

 

Բալետային ներկայացումն իրականացվել  է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում:

 

Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կյանքի և գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:

 

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը։

 

Բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյանը:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները