20-ամյա հայ պաշտպան Անտոնի Թումանյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Լիոն լա Դուշեր» ակումբի հետ։
Թումանյանը մինչ այդ հանդես էր գալիս «Ստրասբուրգի» երկրորդ թիմի կազմում։
Անտոնի Թումանյանը նախկինում ևս հանդես է եկել «Լիոն լա Դուշեր» ակումբի համակարգում՝ մինչև 19 տարեկանների թիմում, որտեղից էլ տեղափոխվել էր ստրասբուրգյան ակումբ։
Թումանյանը երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ18 հավաքականի կազմում։
«Լիոն լա Դուշերը» հանդես է գալիս Ֆրանսիայի Ազգային երրորդ լիգայում (5-րդ դիվիզիոն)։ Անտոնին Լիոնի «Օլիմպիկի» ակադեմիայի սան է։