Հետևեք մեզ։

Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ

21:05, 14 հոկտեմբեր 2024
Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:
 
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ։
 
 
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները