Հետևեք մեզ։

Ուկրաինայում մեր առաքելության մանդատը կերկարաձգենք երկու տարով. Բորել

23:21, 14 հոկտեմբեր 2024
Ուկրաինայում մեր առաքելության մանդատը կերկարաձգենք երկու տարով. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է երկարաձգել Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկու տարով: Այս մասին նա հայտնել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Մենք որոշեցինք երկարաձգել Ուկրաինայում մեր առաքելության մանդատը երկու տարով»,- ասել է նա: «Սա անհրաժեշտ է ուկրաինացի զինվորականների պատրաստվածությունն ուժեղացնելու համար»:

 

Նրա խոսքերով՝ մանդատի վերջնական հաստատումը պետք է տեղի ունենա ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպման ժամանակ՝ նոյեմբերին:

 

Բորելը կրկին հավաստիացրել է, որ ԵՄ առաքելությունն Ուկրաինայում ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմանն ու մատակարարմանը և մարտական բնույթ չի կրում: