Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը հաստատել է Կիևին 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մեխանիզմը, ըստ որի՝ դրա մարումը կիրականացվի ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:
Հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Բերտ Լանը հայտարարել է, որ որոշման նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ առանց ուղղումների։ Փաստաթուղթը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի նստաշրջանում, որից հետո այն պետք է հաստատի նաեւ ԵՄ խորհուրդը։