Հետևեք մեզ։

Ադրբեջանը պետք է ազատ արձակի ազատությունից անարդարացիորեն զրկված բանտարկյալներին. HRW

00:25, 15 հոկտեմբեր 2024
Ադրբեջանը պետք է ազատ արձակի ազատությունից անարդարացիորեն զրկված բանտարկյալներին. HRW

Human Rights Watch-ը և Freedom Now-ն հրապարակել են նոր զեկույց, որտեղ ասվում է, որ Ադրբեջանում ուժեղանում են բռնաճնշումները կառավարության քննադատների և ակտիվիստների նկատմամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի։


Զեկույցում հիշատակվում է ԱՄՆ օրենսդիրների հայտարարությունը, որով նրանք փաստում էին՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են․


«Եվ նրանք մատնանշեցին Պետդեպարտամենտի զեկույցը, որը բացահայտեց երկրում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, ներառյալ՝ կամայական ձերբակալությունների և ապօրինի կամ կամայական սպանությունների վերաբերյալ վստահելի հաղորդագրությունները»,- նշվում է զեկույցում։ 

 
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը վիճարկել է Human Rights Watch-ի և Freedom Now-ի զեկույցը: Հայտարարել են, թե Ադրբեջանը, իբր, «ապատեղեկատվության կազմակերպված արշավի» զոհ է։  

 
Զեկույցում ասվում է․ «Ադրբեջանը պետք է ազատ արձակի ազատությունից անարդարացիորեն զրկված բանտարկյալներին և նպաստի համաժողովին լիարժեք և բովանդակալից մասնակցությանը»։