Հետևեք մեզ։

Առավոտյան Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ

10:58, 15 հոկտեմբեր 2024
Առավոտյան Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ

Առավոտյան Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen-ը։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվել է 31 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Կան նաև անհետ կորածներ, որոնք մնացել են փլվածքների տակ։

 

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է վերջին օրերին Գազայի հյուսիսում Իսրայելի հարվածներից քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թիվը։ BBC-ն հիշեցնում է, որ Գուտերեշի հայտարարությունից առաջ 10 մարդ էր զոհվել Ջաբալիայի փախստականների ճամբարում, որտեղ Իսրայելի տանկերը և զորքերը շարունակում են ցամաքային գործողությունը։  

 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 42 280 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 98 000-ը։ Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։