Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիան սառեցրել է անվտանգության ամենամյա երկխոսությունը Վրաստանի հետ

11:35, 15 հոկտեմբեր 2024
Մեծ Բրիտանիան սառեցրել է անվտանգության ամենամյա երկխոսությունը Վրաստանի հետ

Մեծ Բրիտանիան սառեցրել է Վրաստանի հետ անվտանգության ամենամյա երկխոսությունը, ինչպես նաև պաշտպանական այլ բանակցությունները։

 

Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տված հայտարարության մեջ ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։

 

«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի կայունությունը և ընդհանուր բարգավաճումը, սակայն Վրաստանի կառավարությունն այլ ուղի է ընտրել»,- ասել է դեսպանը։

 

Դիվանագետը հավելել է, որ Վրաստանի կառավարության գործողությունները մեծացրել են Մեծ Բրիտանիայի անհանգստությունը Վրաստանում «ժողովրդավարության անկման և հակաարևմտյան հռետորաբանության» առնչությամբ։