Հետևեք մեզ։

Թուրքիայում 4․4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

12:24, 15 հոկտեմբեր 2024
Թուրքիայում 4․4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ (պատմական՝ Խարբերդ) նահանգի Սիվրիջեի շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։

 

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տարածած հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է 7 կմ:

 

Էլազըղի նահանգապետարանը տեղի ունեցածից հետո հայտնել է դեպքի վայրում աշխատանքներ կատարելու մասին: