Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Այս մասին Hayastan.news-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին ասել է, որ «հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը (խմբ․)»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ