Հետևեք մեզ։

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար․ Տոկաև

13:00, 15 հոկտեմբեր 2024
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար․ Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

 

«Տոկաևը հաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- ասվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։