Ես, այնուամենայնիվ արձագանքեմ, որ ես չունեմ անվտանգության աշխատակից, զոնտիկ բռնող չունեմ, շատ հաճախ Երևանում քայլում եմ մենակ կամ ընկերներիս հետ, ավտոմեքենան էլ հիմնականում անձամբ եմ վարում։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ընդդիմադիրների դիտարկումներին։
Մասնավորապես Պեդրո Զարոկյանը հայտարարել էր, որ քաղաքապետն ունի անձրևանոց բռնող և անվտանգության աշխատակից։
Ավինյանը նշել է, որ «Երևանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պիտի լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք», ինչպես նաև նկատողություն է արել և դահլիճից հեռացրել Պեդրո Զարոկյանին։