Հետևեք մեզ։

Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով

13:43, 15 հոկտեմբեր 2024
Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով

Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում Վրաստանի ներքին գործերին եւ մտադիր չէ դա անել։ Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի հայտարարությունը, թե երկիրը ղեկավարում է «ռուսամետ կառավարությունը»։

 

«Վրաստանը մեր հարեւանն է: Դուք գիտեք, որ մեր հարաբերություններում առկա բոլոր բարդությունները չեն խանգարում հասարակության և ժողովուրդների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմանը: Մարդիկ շարունակում են Վրաստանից գնալ Ռուսաստան, Ռուսաստանից՝ Վրաստան: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա սա մերը չէ: Մենք տեսնում ենք Վրաստանի ներկայիս իշխանության վրա ճնշում գործադրելու արևմտյան երկրների փորձերը։ Դրանք ուղղակիորեն ազդում են նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ոչ մի կերպ չենք միջամտում Վրաստանի ներքին գործերին, մենք դրա մտադրություն չունենք»,- ասել է Պեսկովը։