Հետևեք մեզ։

Խայտառակություն է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն արգելել է թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների մուտքը մարզաբազայի տարածք

14:00, 15 հոկտեմբեր 2024
Խայտառակություն է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն արգելել է թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների մուտքը մարզաբազայի տարածք

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր մարզաբազայում փակցրել է թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների լուսանկարները և նշել, թե նրանց մուտքն այդ տարածք արգելված է։

 

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկազ Մկրտչյանը լուսանկար է հրապարակել և կից գրել․

 

«Լուսանկարում Փյունիկի արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներ են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում:
 
Ինչքան հասկացա, հիմնականում Նոա են գնացել ու տեղափոխության համար Փյունիկը ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով:
 
Այս պատանիները, ովքեր իդեպ անչափահաս են, Փյունիկում ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ: Նրանց մուտքն արգելված է ակումբի մարզաբազա՝ ինչպես տեսնում եք նկարում:
 
Անկեղծ, չգիտեմ ոնց ա ակումբը գնացել նման քայլի, բայց հուսով եմ, որ էս խայտառակությունը շատ շուտ կվերացվի:
 
Գիտեմ, որ էս գրառումը կարդալու են նաև մարդիկ, ովքեր էս որոշման հեղինակներն են:
 
Նման քայլը դեմ ա ցանկացած նորմերի ու պատիվ չի բերում Փյունիկի նման ակումբին»,- նշել է Մկրտչյանը։