Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ Մարտի 1-ին կրակված փամփուշտները փոխվել են։
«Իհարկե, եղել է, հարց եք տալիս, պատասխանում եմ»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե հնչում են մեղադրանքներ, որ նա ընտրովի արդարադատություն է իրականացնում և սևեռված է ընդդիմադիրների նկատմամբ, Խաչատրյանը արձագանքել է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա։
Հարցին՝ քանի՞ իշխանական գործիչ է անցել Հակակոռուպցիոն կոմիտեի «մամլիչի տակով», Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Ինչ վատ բառեր եք ասում՝ «մամլիչի տակով», ուզում եք ասել մեղադրյա՞լ. ներկա կամ նախկին իշխանավորի մասով նման վիճակագրություն չի տարվում, նման տարբերակում չի տարվում, դուք հանեք, Դատալեքսում կա, դիմեք Դտախազությանը և Դատական դեպարտամենտին»։