Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոխչեմպիոն 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Մեր մարզիկը մրցում էր Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ ու բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն: Հաջորդ փուլում մեր մարզիկի մրցակիցը թուրք Հական Կոչն է»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ: