Հետևեք մեզ։

ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել․ Արմեն Գրիգորյան

15:15, 15 հոկտեմբեր 2024
ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել․ Արմեն Գրիգորյան
Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին:
 
Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն:
 
Քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Ա.Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:
 
Կոնֆերանսի երկրորդ մասում, քարտուղար Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին: