Հետևեք մեզ։

«3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, կմասնակցի նաև Արարատ Միրզոյանը

16:06, 15 հոկտեմբեր 2024
«3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, կմասնակցի նաև Արարատ Միրզոյանը

«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 

«Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները կմիանան մեզ»,- ասել է Ֆիդանը Հորդանանի իր գործընկերոջ հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

 

Նշենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ 

 

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները։ Վրաստանը հայտարարել է, որ չի կարող մասնակցել «3+3» հարթակին։ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ արտգործնախարարների երկրորդ հանդիպումը՝ «3+3» ձևաչափի շրջանակներում։