Իրանը դադարեցրել է թռիչքները դեպի Եվրոպա Եվրամիության պատժամիջոցներից հետո։
Այս մասին ասել է Իրանի ավիաուղիների ասոցիացիայի քարտուղար Մաքսուդ Ասադի Սամանին։
«Իրան Էյրը մեր երկրից Եվրոպա թռչող միակ ավիաընկերությունն էր, և այսուհետև իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի դեպի Եվրոպա»,- ասել է նա։