Հետևեք մեզ։

Շուտով Իրանին կտրվի մահացու պատասխան. Իսրայելի պաշտպանության նախարար

17:31, 15 հոկտեմբեր 2024
Շուտով Իրանին կտրվի մահացու պատասխան. Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանին պատասխանը շուտով կտրվի: Դա կլինի վճռական ու մահացու պատասխան։ Այս մասին պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

 

«Իսրայելը շուտով կպատասխանի երկու շաբաթ առաջ Իրանի կողմից իրականացված խոշոր բալիստիկ հրթիռային հարձակմանը, դա կլինի վճռական և մահացու պատասխան»,- ասել է պաշտպանության նախարարը։