Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ԱԺ-ում անդրադարձավ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպին, ասելով, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում։
«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի հետ կապված բնականաբար մեր մոտ ուսումնասիրություն է իրականացվում, բայց կասեմ, որ համացանցում ներկայացված իրավիճակը, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակավորված ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա»,- ասաց Աբազյանը։