Հետևեք մեզ։

Հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը

18:55, 15 հոկտեմբեր 2024
Հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը։
 
 
Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները:
 
 
ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի քան 35 հեղինակավոր հյուրի։
 
 
ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորել է փառատոնի շրջանակում կազմակերպվող «ՄարԱնի» անիմացիոն շուկայի զարգացման գաղափարը և հիշեցրել, որ այն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը ՀԲԸՄ-ում։

Վերլուծական