Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել․ ԱԺ-ում ասաց Աննա Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտնեց, որ մահվան դեպքերից 6-ը՝ սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն է, 4-ը՝ ավտովթարի հետևանքով, 5-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, մարտական մեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք է գրանցվել, եղել է դժբախտ պատահարի 1 և հիվանդության 3 դեպք։
Ավելի ուշ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը բացահայտվում են հաշված օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Նրա խոսքով, ոչ մարտական պայմաններում զինվորականների մահվան դեպքերը 100 տոկոս բացահայտման գործակից ունեն։