Հետևեք մեզ։

ՔՊ կուսակցության վարչության նիստը հետաձգվել է

19:48, 15 հոկտեմբեր 2024
ՔՊ կուսակցության վարչության նիստը հետաձգվել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է։ Այս մասին հայտնում է News.am-ը։

 

Կուսակցությունն ամեն երեքշաբթի հրավիրում է նիստ։ Ենթադրվում էր, որ այս նիստին պետք է քննարկվեր Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը։

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում կայացած լսումների ժամանակ վիճաբանություն էր սկսվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Ենթադրվում է, որ ՔՊ վարչության հերթական նիստի հետաձգման պատճառը  ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպն է։