Հետևեք մեզ։

11 ամիս աշխատավարձ չենք ստացել, ասում են ֆինանս չկա. Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցներ

20:04, 15 հոկտեմբեր 2024
11 ամիս աշխատավարձ չենք ստացել, ասում են ֆինանս չկա. Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցներ

Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցներն այսօր Երևանի քաղաքապետարանից պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերն ու վերջնահաշվարկ անել։

 

«11 ամիս աշխատավարձ չենք ստացել։ Ասում են ֆինանս չկա։ Ամեն անգամ խաբում են, գալիս ենք, հետ ենք գնում»։

 

Աշխատակիցները նշում են, որ իրավիճակի պատասխանատուն նախկին կառավարիչն է, որի նկատմամբ պատշաճ հսկողություն չի եղել։

 

«Միլիոնների գումարներ են ուղարկել, բայց չեն հսկել, թե այդ գումարները ուր գնացին, մոտ 30 աշխատակից չեն ստացել աշխատավարձերը։ Հիմա էլ հարկադիր պարապուրդի գումար չենք ստանում, 2 ամիս է դա էլ են խաբում։ ԴԱՀԿ-ն արգելք է դրել գումարների վրա, ուզում են, որ մենք չբողոքարկենք»։

Վերլուծական