Հետևեք մեզ։

Երևանը Բաքվից դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ

20:48, 15 հոկտեմբեր 2024
Երևանը Բաքվից դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

 

Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն։ Սակայն Ադրբեջանի նախագահը երեկ անիրատեսական էր համարել այդ առաջարկը։