Հետևեք մեզ։

Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում

21:19, 15 հոկտեմբեր 2024
Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
 
Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի Երևան այցի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի և Կանզաս նահանգի գործընկերությունը խորացնելու մասին:

Վերլուծական