Պաշտոնական Փարիզը հինգշաբթի օրը կկազմակերպի Ուկրաինայի պաշտպանության և միջուկային անվտանգության հարցերով նախարարական համաժողով։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ կոնֆերանսին հրավիրված են բոլոր երկրները, որոնք արդեն մասնակցել են Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը կայացած կոնֆերանսին։ Հերթական կոնֆերանսը կբացի Ֆրանսիայի նորանշնակ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Ըստ ԱԳՆ-ի՝ միջոցառումը արտացոլում է Ֆրանսիայի պարտավորությունները՝ ստանձնած հունիսյան համաժողովում, և կազմում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրի մի մասը։
«Դա պետք է նպաստի խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստմանը։ Ֆրանսիան, Ուկրաինայի հետ միասին, լիովին հավատարիմ է մնում ուկրաինական ատոմակայանների հետ կապված իրավիճակի գնահատմանը և Ուկրաինային աջակցության մեխանիզմներին վերաբերող հարցերի լուծմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հինգշաբթի առավոտյան՝ համաժողովից առաջ, Բարոն բանակցություններ կվարի նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։