Հետևեք մեզ։

ՔՊ վարչության նիստն այսօր չի կայանա. հայտնի է պատճառը . «Ազատություն»

22:12, 15 հոկտեմբեր 2024
ՔՊ վարչության նիստն այսօր չի կայանա. հայտնի է պատճառը . «Ազատություն»

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել՝ բացակաների պատճառով: Վարչության անդամներից շատերը գործուղման մեջ են:

 

Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության վարչությունն այսօր հաստատելու էր արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկին:

 

«Ազատության» տեղեկություններով՝ առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները:

 

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում։